Ուգանդան Կոսովոյի անկախությունը ճանաչել է այդ երկրի «ծննդյան օրը»
Կոսովոյի անկախությունը ճանաչած հերթական պետությունը դարձավ Ուգանդան` հաղորդում է РИА Новости-ն, հղում կատարելով Կոսովոյի կառավարության փոխվարչապետ Բեջետ Պակոլիին:
Ճանաչումը նվիրվում է հանրապետության անկախության հռչակման 4-րդ տարելիցին, որը նշվում է փետրվարի 17-ին:
Կոսովոյի ալբանացիների պնդմամբ` Ուգանդան 88-րդ երկիրն է, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը:
Ավելի վաղ, Սերբիայի արտգործնախարարությունն այդ Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների քանակը վիճարկել էր: Սերբերի տվյալներով` Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներ (Նիգերիա, Օման, Գվինեա - Բիսաու) ինքնահռչակ հանրապետության անկախությունը չեն ճանաչել:
Հիշեցնենք, որ հարավսերբական Կոսովո ինքնավարության իշխանությունները, միակողմանի կարգով և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ 2008թ. փետրվարի 17-ին հռչակեցին Կոսովոյի անկախությունը։









