Երեխայի լուսանկարը սոցիալական կայքերում տեղադրելը վտանգավոր է (տեսանյութ)
Բրիտանական Վուսթերի համալսարանի փորձագետ Ջոան Կուզման կատարելով մի շարք ուսումնասիրություններ, հանգել է այն եզրակացությանը, որ սոցիալական կայքերում տեղադրված լուսանկարները մարդկանց անվտանգությունը կարող են վտանգի ենթարկել, տեղեկացնում է NBC հեռուստաընկերությունը։
Այս դեպքում առավել վտանգված են երեխաները, քանի որ, ըստ Կուզմայի, սարքը, որը տեղադրված է սմարթֆոնների մեջ, օգտագործելով աշխարհագրական կոորդինատները, կարողանում է որոշել այս կամ այն օբյեկտի գտնվելու վայրը։
Ուսումնասիրելով սոցիալական կայքերից մեկը, Կուզման պարզել է, որ երեխաների լուսանկարների մեծ մասի տակ նշվում է լուսանկարի տեղանքը, ինչը հանցագործների ուշադրությունը գրավելու պատճառ կարող է դառնալ։
«Սոցիալական կայքերում որևէ լուսանկար կամ ինֆորմացիա տեղադրելուց առաջ պետք է ուշադրւթյուն դարձնել անվտանգությանը»,- ասել է փորձագետը։










