Բրիտանացին ձվի 5000 արկղից տանկ է պատրաստել

14:27 • 19.02.12

Բրտանացի 57-ամյա Ստյուարտ Մուրդոչն, օգտագործելով ձվի 5016 արկղից տանկ է պատրաստել, տեղեկացնում է metro.co.uk լրատվական կայքը

Մուրդոչն օգտագործել է նաև 26 լիտր սոսինձ և ավելի քան 10 հազ մեխ։

Բրիտանացուց ավելի քան 512 ժամ է պահանջվել, որպեսզի պատրաստի 10մ երկարություն ունեցող ստվարաթղթե քանդակը։

Աշխատանքը ստեղծվել է մարտի 4-ին ամենամյա «Ձվեր հանուն զինվորների» կայանալիք միջոցառումը նշելու համար։

Տանկը գտնվում է Լոնդոնի կայսերական պատերազմի թանգարանում։

Բրիտանացին ձվի 5000 արկղից տանկ է պատրաստել