Մաշտոցի այգում ոստիկանների պահանջը փոխվել է համոզելուն
Մաշտոցի այգում պայքարող բնապահպան–ակտիվիստների հանդեպ ոստիկանները, ովքեր ավելի վաղ հատարարել էին որ, 20 րոպեից շինհրապարակը չազատելու դեպքում իրենք ակտիվիստներին դա կստիպեն անել օրենքի ուժով, այնուամենայնիվ զերծ մնացին նման քայլից։ Բնապահպանները դեռևս շինհարապարակում են:
Պահանջը ներկայացնող ոստիկան Կարեն Մովսիսյանը քիչ առաջ մոտենալով բնապահպաններին՝ խնդրեց դուրս գալ կիսակառույց շինությունից: Ըստ նրա` բնապահպանները փչացնում են գույքը` կանգնելով կիսակառույցի վրա:
Բնապահպանները պարզաբանում են, որ իրենք նպատակ չունեն գույքը փչացնելու, բայց նաև դուրս գալու մտադրություն չունեն:
Բնապահպանների հետ են նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Անահիտ Բախշյանի հետ զրույցում ասաց, որ չեն ուզում խանգարել բնապահպանների «գեղեցիկ գաղափարի իրականացմանը», բայց առաջարկում եմ այն շարունակել այն 15 մետր այն կողմ` հեռու մասնավոր սեփականության տարածքից: «Անօրինականությունը անօրիանական չի կարելի պատասխանել, դա վատ բանի կարող է բերել»,- այս կերպով համոզում էր ոստիկանը:
Բնապահպաներից ակտիվիստ իրավաբան Մերի Խաչատրյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ իրենք այսօր այստեղ չգիշերեն, վաղը առավոտյան գնալու են նախագահական, քանի որ այս երկրում ըստ նրա, բոլոր հարցերը նա է միայն լուծում:









