Ադրբեջանցի պատգամավորները Երևան կայցելեն

19:09 • 20.02.12

Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի պատգամավորներ Ռովշան Ռզաևը, Ֆարաջ Գուլիևը և Ազայ Գուլիևը փետրվարի 21-ին Հայաստան կայցելեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, նրանք Երևան կայցելեն «Արևելյան գործընկերության» (Արևելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է Եվրամիության կողմից և ուղղված է ԵՄ-ի հետ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցմանը) նախաձեռնության Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժաղովի նիստին մասնակեցու համար:

Գործակալությունն ընդգծում է, որ նիստին նախատեսվում է, մասնավորապես, քննարկել ծրագրի անդամ երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը, աղքատության մակարդակի նվազեցման ռազմավարությանը, խորհրդարանում և քաղաքացիական հասարակությունում երիտասարդների և կանանց դերի բարձրացմանն առնչվող հարցեր: