Լուկաշենկոն Եվրոպային պատժամիջոցներով է սպառնում

21:46 • 20.02.12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում, Եվրոպական Միության պատժամիջոցներին Մինսկը կարող է կտրուկ պատասխան տալ` հաղորդում է BBC-ն:

Ինչպես հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը` Լուկաշենկոն նման հայտարարություն է արել 9 երկրների դեսպաններից հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ:

«Այդ պատժամիջոցները, որոնցով դուք` եվրոպացիներդ, թափահարում եք մեր քթի առաջ, հասկացեք` մենք դեռ համբերում ենք: Բայց երբ դուք կարմիր գիծը հատեք` մեք շատ կոպիտ կպատասխանենք», - հայտարարել է Բելառուսի նախագահը: Նրա խոսքերով` Բելառուսը այսօր եվրոպական երկրների վստահելի և կայուն գործընկերն է:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև եվրոպացիներին կոչ է արել Բելառուսի հանդեպ «կեղտոտություններ» չանել: