Կանադան «ցնցում» են սննդային սկանդալները. վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել
Կանադայի սննդամթերքի փորձաքննության գործակալությունը քաղցրավենիքի ու մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքում կյանքի համար վտանգավոր տարրեր է հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է The Gazette-ը, New Food Classics of Mississauga, Ont. ընկերության որոշ մսամթերքներում, մասնավորապես` կոտլետներում, հայտնաբերվել է E. coli պաթոգենը:
Փորձագետների խոսքով` վնասակար մթերքները հնարավոր չէ տարբերել տեսքից ու հոտից, սակայն դրանց օգտագործումը կարող է հիվանդությունների հանգեցնել` արտահայտված որովային շրջանում սուր ցավերով ու արյունոտ լուծով: Որոշ մարդկանց մոտ կարող են տեղի ունենալ էպիլեպտիկ ուշագնացություններ ու ինսուլտներ, վնասվել երիկամները:
Սա միակ սննդային սկանդալը չէ, որը վերջին շաբաթում ցնցել է Կանադան: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ մեղրի ու որոշ տորթերի պիտակների վրա նշված չէ դրանց պատրաստման իրական բաղադրությունը:
Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են բաղադրիչներ, որոնք կարող են ուժեղ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Մասնավորապես` Sweets From The Earth –ի մթերքներում հայտնաբերվել է կաթ, իսկ Lin’s Farm-ի մեղրում` սուլֆանիլամիդի հակաբիոտիկի հետքեր:









