Աղախնին դաժանորեն սպանելու համար քուվեյթցի ամուսինները մահապատժի են դատապարտվել

14:22 • 20.02.12

Քուվեյթի դատարանը մահապատժի է ենթարկել ամուսնական մի զույգի` իրենց ֆիլիպինուհի աղախնին դաժանորեն սպանելու համար, տեղեկացնում է Alakhbar լրատվականը:

Ամուսինների անունները չեն նշվում: Նրանց երեխաներից մեկի հավաստմամբ` ծնողներն այնքան են մտրակել աղախնին, որ նա ուշաթափվել է: Երբ տղան փորձել է միջամտել, նրանք ասել են, թե հիվանդանոց կտեղափոխեն ֆիլիպինուհուն:

Սակայն նրանք չեն սահմանափակվել այդքանով ու կնոջը մեքենայով տեղափոխել են անապատ: Այնտեղ մի քանի անգամ վրաերթի են ենթարկել:

Նշենք, որ Քուվեյթում ավելի քան 73 հազ ֆիլիպինցի է բնակվում, որոնցից 60 հազարը կանայք են, որոնք մեծամասամբ աղախիններ են աշխատում: