Սերբիայում սառույցը մոտ 100 նավ է ոչնչացրել

21:04 • 20.02.12

Սերբիայում մոտ 100 գետային նավեր են ոչնչացվել` Դանուբի սառցահոսքի պատճառով:

Տուժած նավերը, հիմնականում ոչ մեծ` մասնավոր զբոսանավեր և մոտորանավակներ են:
Մի քանի շաբաթ տևած անսովոր ցրտերին հաջորդել է հալոցքը:

«Սառույցի ճնշման տակ կտրվել են ճոպանները: Նավերը ճզմվելով զանազան վնասվածքներ են ստացել: Իրադրությունը շարունակում է բավականին բարդ մնալ, քանի որ` նավամատույցների և այլ շինությունների վրա սառույցի ճնշումը հսկայական է»,- այս մասին ИТАР-ТАСС գործակալությանը հաղորդել է երկրի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Պրեդրագ Մարիչը:

Սառցահոսքի պատճառով տուժել են նաև ափին կայանված մի քանի տասնյակ բարեր, դիսկոտեկներ և սրճարաններ: