Ֆրանսիայի դաշնակցականները սատարում են, ոչ թե Սարկոզիի, այլ Օլանդի թեկնածությունը

18:27 • 20.02.12

«Հեղ հեղափոխական դաշնակցութուն» կուսակցության Ֆրանսիայի կառույցը պաշտպանում է Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի թեկնածությունը, այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Հարցին, թե ինչու Դաշնակցությունը չի պաշտպանում Նիկոլա Սարկոզիին, ում երևանյան հանրահավաքներին ակտիվիստները «merci» էին ասում այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ, Կիրո մանոյանն ասաց. «Սոցիալիստ թեկնածուն էլ նույն բանը ասում և անում է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը: Նիկոլա Սարկոզին սկսկել է իր նախընտրական քարոզարշավը Մարսելում անցկացված հանրահավաքով: