Ուկրաինացի աստղ Վիտալի Կոզլովսկին հայկական արմատներ ունի (տեսանյութ)
Ուկրաինայում տեղի է ունեցել հայտնի երգիչ Վիտալի Կոզլովսկու նոր տեսահոլովակի շնորհանդեսը, որտեղ նա դուետով է հանդես եկել ուկրաինական շոու բիզնեսի ամենագեղեցիկ երգչուհիներից մեկի` հայազգի Վարդայի հետ:
Վարդան երգչուհու կարիերան սկսել է ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մինչ այդ նա Ուկրաինայի լավագույն սթրիփ-պարուհին է եղել:
Կոզլովսկին ստիպված է եղել մի քանի ամիս շարունակ ակտիվորեն զբաղվել պարով` Վարդային արժանի պարընկեր լինելու համար: Զուգահեռ` նա նաև ուսումնասիրել է հայոց լեզուն: Դա նրան հեշտությամբ է հաջողվել, քանի որ նրա նախատատը, պարզվում է, հայ է եղել: Այդ իսկ պատճառով երգը ձայնագրվել է ուկրաիներեն ու հայերեն լեզուներով:
«Ես դեռ վաղուց եմ նկատել, որ ինձ ձգում են հայ աղջիկները: Վարդայի հետ իմ հարաբերությունները միայն ստեղծագործական բնույթի են, սակայն ես հանդիպել եմ նրա նման աղջիկների հետ: Նախատատս ինձ ամեն ինչ բացատրել է…», - խոստովանել է Վիտալին:










