Էդվարդ Նալբանդյանը դասախոսությունը է կարդացել ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում

18:36 • 20.02.12

Փետրվարի 20-ին ՀՀ արտգործախարար Էդվարդ Նալբանդյանն դասախոսություն էկարդացել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրներին:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր և բանավոր քննությունների արդյունքում։ Շրջանավարտներից լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ և աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում:

Շնորհավորելով դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ՝ Նալբանդյանը նշել է, որ սա արդեն ունկնդիրների երրորդ սերունդն է, որոնց առջև Դիվանագիտական դպրոցն իր դռներն է բացում:

Նախարարն ընդգծել է, որ դիվանագիտական դպրոցում դասավանդելու են միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, միջազգային իրավունքի տարբեր երկրների լավագույն մասնագետները, իսկ ԱԳՆ ընդունված շրջանավարտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու նաև արտերկրում: