Նիկարագուայում նախագահի պատվին պանրի 200 մետրանոց հյուս են պատրաստել

13:21 • 20.02.12

Նիկարագուայի Պաս Սենտրո շրջանում 148 խոհարար պանրի 200 մետրանոց հյուս է պատրաստել:

Հսկայական հյուսը պատրաստվել է տեղական պանրից, սերուցքից, սոխից և 12 կգ եգիպտացորենի տաք բլիթներից:

Այդ ամենի համար խոհարարներից պահանջվել է 1134 կգ պանրային մածնային ըմպելիք, 317 կգ սերուցք և մոտ 25 կգ սոխ, 15 լ կտավատի յուղ և մի շարք համեմունքներ:

Պանրի հյուսը համարվում է մարզի բնակիչների հիմնական ուտեստներից մեկը, իսկ ռեկորդը նվիրված է երկրի նախագահ Դանիել Օրտեգի վերընտրմանը, և ազգային հերոս Աուգուստո Սանդինոյի 78-ամյակին:

Հսկայական պանիրը համտեսել են 12 հազ մարդ: