ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Կարմիր խաչի ղեկավարին
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Ռոման Պարամոնովին:
Ըստ ԼՂՀ արտգործնախարարության հաղորդագրության՝ զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով:
Մասնավորապես, ուշադրություն է հրավիրել ԼՂՀ Մարտակերտի և Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների և ականներից տուժած քաղաքացիների աջակցության ծրագրերի վրա:
Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ռոման Պարամոնովին արդյունավետ գործունեության համար և պատրաստակամություն հայտնել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարությանն աջակցություն ցուցաբերել իրականացվելիք ծրագրերի աշխատանքներին:









