Պուտինին նվաստացնում են ինտերնետում, իսկ հեղինակներին գտնել անհնար է
Երբ հայտնիները բացատրում էին, թե ինչու են քվեարկում Պուտինի օգտին, ինտերնետում հայտնվեց Պուտինի կերպարը` բեղերով և սև մազերով` «Ինչու եմ ես քվերակում Հիտլերի օգտին» վերտառությամբ:
«Այս նախագահական ընտրապայքարի ժամանակ, Պուտինը ստիպված է ենթարկվել նվաստացումների», - գրում է Los Angeles Times-ը:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վարչապետը տեղյակ է ինտերնետի «կեղտոտ հարձակումներից», բայց արհամարհում է դրանք:
«Դրանք հասցեագրված են այն մարդկանց, ովքեր գրեթե ապրում են ինտերնետում, սակայն նրանց քանակն աննշան է այն մարդկանց համեմատ, ովքեր աջակցում են նրան», - ասել է Պեսկովը, հավելելով, որ իշխանությունը չի պատրաստվում գտնել նմանակման հեղինակներին, «մենք միևնույնն է չենք գտնի նրանց, չէ որ սա ինտերնետ է»:
Միաժամանակ, Պեսկովը խոստովանել է, որ նմանակումները բարձր որակի են:
«Գաղտնիք չէ, թե ինչքան են Պուտինի թշնամիները և նրանք պատրաստ են մեծ գումարներ ծախսել` նրա անվան վրա բիծ թողնելու համար», - ընդգծել է Պեսկովը:









