Մերձմոսկվայում պայթած հացի փռում ապօրինի ներգաղթյալներ էին բնակվում
Փետրվարի 19-ի երեկոյան Մերձմոսկովյան Դմիտրովյան շրջանի Գորկի-25 ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ էր զոհվել, ևս 13-ը վիրավորվել:
Պայթյունը տեղի էր ունեցել շինության երկրորդ հարկում գտնվող հացի փռի գազի բալոնի պատճառով (շինության առաջին հարկում գտնվել է զենքի խանութ, իսկ երկրորդ հարկում ռեստորանը և հացի փուռը):
Ռուսական լրատվամիջոցնրեի հաղորդմամբ` հրդեհը բռնկվել է հացի փռում անօրինական աշխատողների անվատնգության կանոնների խախտման պատճառով:
«Դեպքի պատճառն այն է, որ աշխատողներն այդտեղ և աշխատել են, և բնակվել: Նրանք գազի բալոնների վրա հաց էին պատրաստում, տաքանում դրանցով, և ահա արդյունքը», - ասել է տեղի գործարարներից մեկը:
Քաղաքի վարչակազմը ժխտել է ներգաղթյալների բնակության փաստը: Զինվորական ավանի ղեկավարության խոսքով` հացի փուռը օրինական է աշխատել:
«Ամեն ինչ օրինական է եղել, կան պայմանագրեր, գիտեմ, որ հացի փուռը վարձակալած բիզնեսմեն Ռաֆիկ Մ.-ն օրինական էր այն աշխատացնում, իսկ թե նրանք այնտեղ ինչով են զբաղված եղել, ես չեմ խառնվել», - ասել է Գորկի-25 զենքի խանութի տեր Արթուր Սողոյանը:
Այժմ հացի փռի սեփականատիրոջը ոստիկանությունը հարցաքննում է, նա արդեն խոստովանել է, որ իսկապես անօրինական աշխատողներ է ունեցել:
«Ես պարզապես չէի հասցրել գրանցել իմ աշխատողներին», - ասել է Ռաֆիկը:









