Մոլդովացի հայրը որդիներին նստեցրել է շիկացած գազօջախի վրա`կոտրված ծխախոտների պատճառով

14:28 • 20.02.12

Մոլդավիայի Հորեշտի գյուղում գինովցած հայրը կոտրված ծխախոտների համար ստիպել է իր 7-ամյա և 5-ամյա որդիներին նստել շիկացած գազօջախի վրա, գրում է rbc.ru-ն:

Երեխաները ստացել են լուրջ այրվածքներ, սակայն միանգամից չեն տեղափոխվել հիվանդանոց, քանի որ նրանց մայրը վախեցել է, որ ամուսինը հաշվեհարդար կտեսնի:

Տղաները հոսպիտալացվել են միայն մեկ շաբաթ անց, որտեղ անցկացրել են երեք շաբաթ: Կրտսեր որդուն նույնիսկ մաշկի փոխպատվաստում են իրականացրել:

Հոր դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում: