Ալկոհոլը 20 տարում ավելի քան 200 հազ բրիտանացու «կսպանի»

14:07 • 20.02.12

Բրիտանացի բժիշկները կարծում են, որ ալկոհոլն առաջիկա 20 տարվա ընթացքում «կարող է խլել» մոտ 210 հազ մարդու կյանք, տեղեկացնում է Daily Mail-ը:

Մասնագետների կանխատեսմամբ` առնվազն 70 հազ մարդ առաջիկա 20 տարում կմահանա լյարդի հիվանդություններից, 140 հազարը` սրտի կաթվածից, ինսուլտից, քաղցկեղից, ինչպես նաև գինովցած վիճակում դժբախտ պատահարներից:

Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնն իր ելույթում խոստացել էր հարբեցողության դեմ պայքար սկսել:

Վարչապետը սկանդալային է համարել այն, որ Ազգային առողջապահության համակարգի կողմից ալկոհոլի առաջացրած հիվանդությունների բուժման համար տարեկան ծախսվում է $4.3 մլրդ դոլարին համարժեք գումար:

Ալկոհոլը 20 տարում ավելի քան 200 հազ բրիտանացու «կսպանի»