Ընտրատեղամասերում մեկ դիտորդ ներկա պետք է լինի ողջ օրվա ընթացքում. Լևոն Զուրաբյանը

17:43 • 20.02.12

2008թ-ի նախագահական ընտրություններին, ըստ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանի, ԵԱՀԿ դիտորդները ավելի շատ տուրիստի կարգավիճակով էին և նախընտրում էին ճաշել իշխանության ներկայացուցիչների հետ, քան վերահսկել իրավիճակը։

«Ընտրություններից հետո նրանք արեցին մի հայտարարություն, որով լեգիտիմացրին անօրինական ընտրությունները: Մենք առաջարկեցինք, որ մեկական դիտորդ յուրաքանչյուր ընտրատեղամասում ամբողջ օրը ներկայացված լինի, քանի որ այնտեղ անցկացրած նրանց մի քանի ժամվա ընթացքում իշխանությունները արդար ընտրություններ են կազմակերպում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը։

Ըստ նրա՝ սկզբում իշխանություններն իրենց առաջարկը նորմալ են համար, սակայն հետո հայտարարել, թե դա մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում։Լ «Արդեն հասկանալի է, որ նման բան չի լինելու»– բացատրեց նա:
Ըստ ՀԱԿ համակարգողի՝ ճիշտ կլինի, որ ընտրությունների ժամանակ հնարավորինս շատ դիտորդական առաքելություններ լինեն ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Նա հույս հայտնեց, որ այդ առաքելությունները կարող են լուրջ երքշխիքներ ստեղծել, որ ազատ, արդա քվեարկություն տեղի կունենա:

Լևոն Զուրբյանը խոսեց նաև նախընտրական շրջանում հեռուստատեսության դերի և անաչառության կարևորության մասին։
«Այսօր հեռուստատեսությունը գտնվում է նախագահական աշխատակազմի խստագույն վերահսկոության տակ: Սա մի խայտառակ իրողություն է, որը պետք է հաղթահարել

Սրա վրա պետք է սևեռել մեր հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը: Մոնիտորինգ պետք է անցկացվի, թե որքանով են օբյեկտիվ լուսաբանվել ընտրությունները»,-ասաց նա:

Իր խոսքի վերջում Զուրաբյանը հայտարարեց, որ ՀՀ-ն վերածվել է տոտալիտար հասարակարգի, քանի որ ՀՀ իշխանությունները ձգտում են տեղեկություններ հավաքել յուրաքանչյուրի անձնական կյանքի մասին:

«Բոլոր հիմնարկներից ստանում են տեղեկություններ անձնական խոցելիության մասին: Տեղեկանում են, թե ում երեխան որտեղ է, որ մեկը տղա ունի բանակում, մեկը կրպակ ունի, մյուսը պարտքեր: Օգտագործելով համատիրությունները կամ այլ լծակները կաշառում են մարդականց»,- ասաց Լևոն Զուրաբյանը: