Ավստրալիայում պատրաստվել է նրբաբլիթների ամենաբարձր «աշտարակը»

12:56 • 21.02.12

Ավստրալիայի Մելբուրն քաղաքում խոհարար Էնդի Ռոբելը կարողացել է 76 սմ բարձրությամբ նրբաբլիթների «աշտարակ» պատրաստել և գերազանցել նախորդ ռեկորդը` 74 սմ-ից:

Ռոբելի խոսքով` նա և իր օգնականները 50 ժամ պարապել են` ռեկորդը սահմանելու համար:

Նրբաբլիթների աշտարակի կառուցումը նվիրված է ավանդական տոնին` Ճարպային երեքշաբթուն: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են խնջույքներ, որոնց ընթացքում նրբաբլիթներ են հյուրասիրվում: