Բանդերասը կմարմնավորի Պիկասոյին
Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասն իր համաձայնել նկարահանվել Կառլոս Սաուռայի «33 օր» ֆիլմում, որտեղ նա կմարմնավորի աշխ նկարիչ Պաբլո Պիկասոյին, տեղեկացնում է Variety կինոհանդեսը
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են սկսվել 2012թ.-ին։ Հիմնական գործողությունները կծավալվեն Փարիզում և Իսպանիայի Գեռնիկա քաղաքում։
Սցենարը 1936թ. Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասին է, այն տարիների , երբ Պիկասոն աշխաում էր իր «Գեռնիկա» գլուխգործոցի վրա։
«Նա մեծ հարգանքի է արժանի»,- ասել է Բանդերասը, նշելով, որ ինքը ծնվել է Մալագայում՝ մեծ նկարչի հայրենի քաղաքում։
Ֆիլմի Բյուջեն կազմում է 7.9 մլն եվրո։
Կառլոս Սաուռան այժմ բանակցում է օսկարակիր կինոօպերատոր Վիտտորիո Ստորարոյի հետ, որը նկարահանել է «Ապոկալիպսիս» և «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմերը։










