Ուկրաինայում հետևակի նոր մարտական մեքենա են ստեղծել
Ուկրաինայոի Խարկովի զրահատանկային գործարանը նոր հետևակի մարտական ծանր մեքենա (ՀՄՄ) է մշակել, որի հիմնական ցուցանիշները ստանդարտացված են Т-64 տանկի հետ, այս մաին հաղորդում է «Ուրալսկի միլիտարիստ» պարբերականը:
Նոր ՀՄՄ-ն ունի 34.5տ քաշ և տանկային դիզելային 5ТДФ շարժիչ` 700 կամ 900 ձիաուժ հզորությամբ: Մեքենայի հիմնական զենքը 30 մմ տրամաչափի ինքնաձիգ հրանոթն է, որը տեղադրված է պտտվող աշտարակի վրա: Դրանից աջ տեղադրված են հակատանկային «Բարիեր» հրթիռային համակարգի արձակման 2 կայանները:
ՀՄՄ-ն պաշտպանվածության մակարդակով չի զիջում տանկերին: Այն համալրված է «Նոժ» տիպի կուտակային պաշտպանությամբ, որն ի վիճակի է չեզոքացնել բոլոր տիպի հակատանկային միջոցներից հարձակումը: Ինչպես նաև` զրահամեքենան կարող է համալրվել «Դուպլետ» պաշտպանության համակարգով:
ՀՄՄ-ի անձնակազմը բաղկացած է 3 մարդուց, և կարող է տեղափոխել 12 դեսանտայինների:
Մեքենայի գնի վերաբերտալ տեղեկություններ դեռևս չկան:










