ՀԱՊԿ–ում չեն էլ ուզում մտածել, թե ինչ կլինի Իրանին հարվածելու դեպքում. Բորդյուժա
Իրանի դեմ ռազմական գործողությունները ծանր հետևանքներ կունենան տարածաշրջանում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար անընդունելի է անգամ միտքը, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել, այս մասին այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա–Քիշնև-Աստանա-Մինսկ–Կիև հեռուստակամուրջի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Հարցին, թե ինչպիսին կլինեն ՀԱՊԿ-ը քայլերը, եթե Արևմուտքը ռազմական գործոդույուններ սկսի Հայաստանի հարավային հարևան պետության՝ Իրանի դեմ, Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ «բավականաչ քայլեր արվել են», որպեսզի ուսափեն դեպքերի նման զարգացումից։
Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մտադրությանը՝ Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ «բացասական է վերաբերվում», ժամանակից պետությունների նկամամբ «պատժամիջոցների լեզվով խոսելուն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ստորագրել էր հրամանագիր, որով Բելառուսի որոշ պետական պաշտոնյաներ հայտարարվել ԱՄՆ–ի համար անցանկալ մարդիկ և իրավուն չունենք ԱՄՆ մուտքի վիզա ստանալ։









