Գիշերային շինարարությունը խախտել է Մարգարյան ծննդատան անդորրը (տեսանյութ)

11:45 • 21.02.12

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ուշ երեկոյան Մաշտոցի այգում կրկին շինարարությունը վերսկսել է։ Մաշտոցի այգու հարևանությամբ գտնվող Մարգարյան ծննդատանը գտնվող նորածինների և մայրերի քունը խախտվել է Մաշտոցի պուրակում գիշերը տեղի ունեցած շինարարության պատճառով: Այս մասին ծննդատանն այս գիշեր հերթապահած բժիշկներից մեկը հայտնել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը, որը նաև գիշերն իրականացված շինաշխատանքների վերաբերյալ տեսանյութ է տարածել:

Նախաձեռնությունը նաև դիմում է պատկան մարմիններին` ծննդատան գիշերային անդորրը խախտած շինարարական կազմակերպությանը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: