ՀԱՊԿ-ը չի միջամտում, այլ հետևում է ԼՂՀ հակամարտությանը. Նիկոլայ Բորդյուժա

14:32 • 21.02.12

ԼՂՀ հակամարտությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի միջամտում, հետևում է , հասկանելով, որ Հայաստանը կազմակերպության անդամ և գործընկերն է, այս մասին այսօր Երևան-Մոսկվա –Քիշնև-Աստանա-Մինսկ–Կիև հեռուստակամուրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով՝ սակայն կա Մինսկի խմբի ձևաչափ, որի բոլոր ջանքերն ուղղված են, որպեսզի լուծվի «այս շատ բարդ հակամարտությունը»:

Հարցին, թե Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ճգնաժամային իրավիճակ առաջանալու դեպքում ինչ դիրքորոշում կունենա կազմակերպությունը, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է, և ունի թե՛ իրավունքներ, թե՛ պարտականություններ. «Եվ, բնականաբար, օգնության այնպիսի իրավունք ունի, ինչ այլ անդամ-երկրները»:

Հարցի, թե ինչպիսի կլինի ՀԱՊԿ քայլերը, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվի «ճգնաժամային իրավիճակ», Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ ամեն ինչ կախված է, թե ինչպիսի ճգնաժամ կլինի:

«Կա այնպիսի տարբերակ, ինչպես Ռուսաստանում, Ղազախստանում կամ Բելառուսում, և մենք չենք կարող ասել ինչ ձևաչափ կլինի, քանի որ դա պայմանավորված է իրավիճակով»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ կազմակերպությունն ունի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, ինչպես նաև խաղապահ ներուժը:

Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսից հետո Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ գործունեության օբյեկտիվ լուսաբանման համար լրագրողների պարգևատրման արարողություն: