Սաուդյան արքայազնը թմրանյութերի վաճառքի համար ազատազրկման է դատապարտվել Ֆրանսիայում
Ֆրանսիական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Սաուդյան Արաբիայի արքայազն Նաիֆ Բեն Ֆևար ալ Շեալանին` իր անձնական ինքնաթիռով 2 տոննա կոկաին ու այլ թմրանյութ տեղափոխելու համար:
Հաղորդվում է, որ 53-ամյա արքայազնը գործընկերներ է ունեցել Կոլումբիայում, որոնց օգնությամբ էլ իրականացրել է թմրանյութերի տեղափոխումը` օգտագործելով դիվանագիտական անձեռնմխելիությունն ու այլ արտոնություններ:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով ABNA-ին, ֆրանսիական ոստիկանությունը, ստանալով օդանավում մեծ քանակությամբ կոկաինի լինելու մասին տեղեկություն, ստուգումներ է իրականացրել ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո:
Հաղորդվում է նաև, որ Պարսից ծոցի երկրների մի շարք արքայազներ, էմիրներ ու շեյխեր զբաղվում են թմրանյութերի մաքսանենգությամբ: Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր, որ ձերբակալվել է շեյխ Թելալ Բին Նասեր ալ Սաբահը:









