Եմենում այսօր նախագահ են ընտրում. թեկնածուն մեկն է

11:42 • 21.02.12

Եմենում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում:

Միակ թեկնածուն` փոխնախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին, առաջադրվել է գործող «Համընդհանուր ազգային կոնգրեսի» կուսակցության և ընդդիմության ուժերի կողմից:

Իսկ երկիրը 30 տարի ղեկավարած Ալի Աբդալլա Սալեհը կոչ է արել մասնակցել ընրություններին և քվեարկել իր իրավահաջորդի օգտին:

Երկրի նոր նախագահը կընտրվի 2 տարի ժամկետով, որպեսզի կազմակերպի ազգային երկխոսության համաժողովի անցկացումը, որի ժամանակ կմշակվի երկրի նոր քաղաքական համակարգը, առաջին հերթին սահմանադրությունը: