Խոշոր հրդեհ Անկարայում. 7 խանութ է այրվել

15:51 • 21.02.12

Անկարայում տեղի ունեցղած հրդեհի հետևանքով 7 խանութ է այրվել:

Դեպքի վայր հասնելուց միայն մոտ 3 ժամ հետո փրկարարնեը կարողացել են վերահսկողության տակ վերցնել կրակը: Ճանապարհի նեղ լինելու պատճառով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը դժվարացել է:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Հրդեհը սկսվել է տեղի ժամանակով 2:30-ին Քըրըքչըլար կոչվող վայրում:

Այրված խանութների հարևան խանութները նյութական վնասներ են կրել: