Եվրախումբը հաստատել է Հունաստանի օգնությունը
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Փաթեթի չափը սահմանվել էր 130 մլրդ եվրո:
Եվրոպական երկրների ֆինանսների նախարարները երկարատև բանակցություններից հետո կազմել են վերջնական հայտարարություն:
Երեկ երեկոյան եվրոգոտու ֆինանսական կառույցների ղեկավարները հավաքվել էին Եվրախմբի նիստում`քննարկելու Հունաստանի ֆինանսական օգնության երկրորդ փաթեթն արգելափակումից հանելու հարցը, որի տրամադրումը համաձայնեցվել էր ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթաժողովի ժամանակ:
Եվրախմբի հանդիպումը պետք է կայանար անցած շաբաթ, սակայն Հունաստանի կառավարությունը ԵՄ-ին չէր տրամադրել համապատասխան երաշխիքներ, որ կկատարի ստանձնած պարտականությունները:
ԵՄ-ն այդպես էլ չստացավ երաշխիքներ, որ հունական երկու հիմնական կուսակցությունների առաջնորդները ապրիլին կայանալիք ընտրություններից հետո կիրականացնեին ծրագիրը:
Հունաստանի վրա մեծ ճնշումներ են գործադրվել, նա ստիպված է եղել ընդունել կոշտ պայմաններ` օգնություն ստանալու համար:
Հավելենք, որ անցած շաբաթ Հունաստանի խորհրդարանի կողմից առաջարկված օգնության պայմաններն ընդունելուց հետ զանգվածային անկարգություններ սկսվեցին:
Սակայն, Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել է, որ Հունաստանը վարկավորելու համաձայնությունը պատմական իրադարձություն է:
«Այս օրը Հունաստանի տնտեսության համար պատմական նշանակություն ունի: Անհրաժեշտ է շտապ իրագործել ծրագիրը: Դեռ շատ բան է անհրաժեշտ կատարել, որպեսզի ավարտել պահանջվող գործողությունները`վարկային պայմանագիրը կնքելու համար», - ասել է նա:









