Հոմսը կրկին գնդակոծվել է. կան զոհեր ու վիրավորներ

15:24 • 21.02.12

Սիրիայի կառավարական ուժերն այսօր հերթական անգամ գնդակոծել են Հոմս քաղաքը, ինչի հետևանքով 16 մարդ զոհվել է, մոտ 340-ը` վիրավորվել:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ընդդիմության ակտիվիստների տրամադրած տեղեկությունները, հերթական գնդակոծությունը հաջորդել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի` սիրիական իշխանությունների հետ մարտական գործողությունները դադարեցնելու համաձայնության գալու փորձերին, որպեսզի հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները կարողանան աջակցություն ցուցաբերել գնդակոծություններից տուժած քաղաքացիական անձանց:

Հոմսը գնդակոծվում է փետրվարի սկզբից: Երեկ սիրիացի ոստիկանները կրակ են բացել մայրաքաղաք Դամասկոսի ցուցարարների ուղղությամբ:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ը թարմացրել է Սիրիայում հուզումների հետևանքով զոհերի տվյալները. 2011թ. մարտից ի վեր զոհվել է 5.500 մարդ: