Գերամուր պատյաններ` iPhone-ի համար (տեսանյութ)

13:14 • 21.02.12

Ինտերնետում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ iPhone-նն օգտագործում են որպես հոկեյի տափօղակ:

G-Form ընկերությունն արտադրել է նոր, գերամուր պատյան, որը թույլ չի տալիս բջջայինին վնասվել, գրում է rbc.ru-ն:

Պատյանը ստեղծվել է հատուկ Poron XRD նյութից, հայտնի է միայն, որ այն փափուկ է և ճկուն, սակայն ընկնելիս կամ էլ այլ առարկայի հետ բախվելիս միանգամից ամրանում է և իր վրա է վերցնում հարվածի ողջ ուժը:

Բացի այդ, Poron XRD անջրաթափանց է, շատ բարակ և թեթև:

Պատյանները վաճառքի կհանվեն փետրվարի վերջին և կարժենան մոտ 40 դոլար: Ընկերության կայքում արդեն հնարավոր է նախապես պատվիրել այն: 

Գերամուր պատյաններ` iPhone-ի համար (տեսանյութ)