Իրանը հայտարարել է կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորության մասին

16:37 • 21.02.12

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից գեներալ Մոհամադ Հեջազին այսօր «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Իրանն ազգային շահերի դեմ սպառնալիք զգա, ապա թշնամուն կանխարգելիչ հարված կհասցնի:

«Մեր ռազմավարությունը հետևյալն է. եթե մենք զգանք, որ թշնամիները ցանկանում են մեր ազգային շահերը դնել սպառնալիքի տակ, մենք, առանց հապաղելու, քայլեր կձեռնարկենք», - ասել է Հեջազին:

Իրանը բազմիցս սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը (այս նեղուցով են կատարվում համաշխարհային նավթի մինչև 40% մատակարարումները), եթե Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ մտցվեն: