Երիտասարդը կողոպտել է ոսկերչական խանութը` հարսանիք անելու համար (տեսանյութ)

12:08 • 21.02.12

Ռուսաստանի Կրասնոյասրկ քաղաքում Անատոլի անունով 22-ամյա մի երիտասարդ կողոպտել է ոսկերչական սրահը` սեփական հարսանիքը կազմակերպելու համար, գրում է lifenews.ru-ն:

Նախկինում դատվածություն ունեցող և գործազուրկ երիտասարդը ամուսնական մատանու գումար չի ունեցել և այլ ճանապարհներով գումար չաշխատելուց հետո, որոշել է կողոպտել ոսկերչական խանութը:

Սկզբում վաճառողին խնդրել է ցուցադրել ոսկե շղթաներ, երկար ժամանակ ընտրություն է կատարել, հետո հանկարծակի վերցրել է շղթաներով լի «սկուտեղն» ու դուրս վազել:

Երիտասարդը ոստիկանությանը խոստովանել է, որ ոսկեղենը վաճառել է գրավատանը և ստացել 50 հազ. ռուբլի:

Երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է 4 տարվա ազատազրկում: