Ռուս օդաչուն ինքնաթիռը կամրջի տակով է անցկացրել (տեսանյութ)
Օդանավը փրկելով, ռուսաստանցի օդաչուն 18 մետր բարձրությամբ կամրջի հենասյուների միջով է անցել, հաղորդում է Life News-ը:
Վթարից խուսափելու համար, ուրալցի օդաչուն ինքնաթիռը կտրուկ իջեցրել է, և ձնագնացներով մարզվող մարզիկների գլխավերևով սլացել երկաթուղային կամրջի տակով:
Ի տարբերություն հայտնի խորհրդային օդաչուի` ով հերոսական արարք էր արել հարսնացուին զարմացնելու համար, Իվասիշենին հերոսության է մղել շարժիչի խնդիրը:
«Շարժիչը սկսեց խափանումներով աշխատել, և ես որոշեցի վթարային վայրէջք կատարել: Վայրեջքի հարմար տեղ չգտնելով, որոշեցի ինքնաթիռը իջեցնել Օբ գետի սառույցի վրա», - պատմել է օդաչուն:
Արդեն վայրեջքի ժամանակ, Իվասիշենը նկատել է, որ սառույցը չափազանց անհարթ է: Խուսանավելու տեղ չունենալով, օդաչուն ստիպված մեքենան ուղղել է երկաթգծի կամուրջի տակ: Ուշագրավ է այն, որ կամրջի տակով անցնելուց հետո շարժիչը նորմալ է աշխատել և ինքնաթիռը բարեհաջող հասել է օդանավակայան:









