Ճապոնիան մինչ 2050 թ. տիեզերք բեռներ կտեղափոխի վերելակով

13:21 • 21.02.12

Ճապոնիական «Օբայասի» շինարարական ընկերությունը ծրագրում է մինչև 2050 թ-ը տիեզերական վերելակ կառուցել:

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ տիեզերական վերելակն իրենից կներկայացնի մալուխ, որի մի ծայրը կամրացվի երկրի մակերեսին, մյուսը` տիեզերքում Երկրի պտույտի կենտրոնախույս ուժի հաշվին տեղադրված հակակշռի:

Ընկերության նախագծի համաձայն` տիեզերական վերելակի մալուխը կպատրաստվի ածխածնային նանոխողովակներով, որոնք ամրությամբ 20 անգամ գերազանցում են պողպատը: Դրա երկարությունը կլինի 96.000 կմ:

«Օբայասի»-ից հայտնել են, որ տիեզերական վերելակի ստեղծմամբ էականորեն կկրճատվի շուրջերկրյա ուղեծիր բեռների տեղափոխման գինը:
 

Ճապոնիան մինչ 2050 թ. տիեզերք բեռներ կտեղափոխի վերելակով