Մաշտոցի այգում գիշերը տեղադրվել են կրպակների դռներն ու լուսամուտները

10:10 • 21.02.12

Երեկ գիշերը Մաշտոցի այգու խանութ-կրպակների շինարարությունը վերսկսվել էր և այսօր առավոտյան արդեն տեղադրված էին կրպակների դռներն ու լուսամուտները, ինչպես նաև տանիքների մի մասը:

Այս պահին Մաշտոցի այգու մերձակայքում բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք պատ են կազմել շինհրապարակի շուրջ: 

Շինարաներն աշխատանքներն սկսել էին երեկ ժամը 22:30–ի սահմաններում, շուրջ 40 ոստիկանների հսկողության ներքո այն բանից հետո, երբ բնապահպան ակտիվիստները հայտարարեցին, որ այգին մեկ օրով թողնում են ոստիկանների պահպանությանը:

Այգու շինարարության հարցով բնապահպանները երեկ նաև ակցիա կազմակերպեցին Քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյան հանդիպի իրենց և լսի իրենց պահանջեը։ Սակայն ակտիվիստներին չհաջողվեց հանդիպել քաղաքապետի հետ։