Մեքսիկայի նախագահի քրոջը մեղադրել են ընտրակաշառք բաժանելու մեջ
Փետրվարի 20-ին մեքսիկական զանգվածային լրատվամիջոցները մի տեսաձայնագրություն են հրապարակել, որում Մեքսիկայի նախագահի քույրը՝ Լուիզա Մարիա Կալդերոնը իր նախընտրական շտաբի աշխատակիցների հետ բանակցում է ընտրակաշառք բաժանելու մասին, տեղեկացնում է Associated Press-ը։
Նա մասնավորապես ասում է. «ծախսել փողերն այնտեղ, որտեղ դա անում են մնացած թեկնածուները»։
Նշենք, որ Լուիզա Կալդերոնը հավակնում էր Մեքսիկայի Միչոական նահանգի կառավարիչ դառնալ, սակայն ընտրությունների արդյունքում այդ տեղը զիճեց Ինստիտուցիոնալ Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ Ֆաուստո Վալյեխոյին։









