ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին գեներալի կոչում է շնորհվել

23:58 • 21.02.12

Երեկ` փետրվարի 20-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարդատության գեներալի կոչում է շնորհվել ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին:

ՀՀ նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Սուրենի Պողոսյանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»: