Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հրվ. Կորեա, Վիետնամ և Սինգապուր

13:02 • 21.02.12

Փետրվարի 22-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ և Սինգապուր:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ասիական երկրներում նախատեսված են նրա հանդիպումները վերոհիշյալ պետությունների ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: