Ահաբեկչություն նիգերիական շուկայում. 30 զոհ
Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում ահաբեկիչները, որոնց կասկածում են «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորմանն անդամակցելու մեջ, կրակ են բացել բազմամարդ շուկայում գտնվող մարդկանց ուղղությամբ, ինչից հետո 8 ռումբ են նետել, գրում է newsru.com-ը:
Տեղի դիահերձարանի աշխատակիցների հաղորդմամբ` 30 մարդ է զոհվել, սակայն զոհերի թիվը կարող է ավելանել: Զոհերի մեջ կանայք և երեխաներ կան:
Պայթյուններից հետո շուկայի անվտանգության ուժերի կողմից անցկացվել է հատուկ օպերացիա, որի արդյունքում ոչնչացվել են «Բոկո հարամ» իսլամական խմբավորման առնվազն 8 ահաբեկիչ:
Պաշտոնական տվյալների համաձայն` զոհվել է նաև 3 խաղաղ բնակիչ:
Հավելենք, որ անցած տարվա դեկտեմբերից երկրում ահաբեկչության զոհ է դարձել 300 մարդ:









