Պայթյուն չինական գործարանում. կան զոհեր ու վիրավորներ

17:17 • 21.02.12

Չինաստանի պողպատաձուլական գործարաններից մեկում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 , վիրավորվել 17 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն, բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Ansteel Group ընկերության մամուլի քարտուղարը հայտնել է, որ պայթյունի պատճառները կպարզի հետաքննությունը:

Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել դիերը միայն այսօր առավոտյան: