Մաշտոցի այգու գործով Փոստանջյանի հայցի վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի 3 օրից

17:40 • 21.02.12

Վարչական դատարանը եռօրյա ժամկետում պետք է որոշի՝ վարույթ ընդունել , թե ոչ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ Մաշտոցի պուրակի շինարարության, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ հայցը նա դատարան էր ներկայացրել այսօր առավոտյան՝ պահանջելով, որ հայցի ապահովման միջոց կիրառվի և ինչպես պատասխանողին, այնպես էլ երրորդ կողմին արգելվի որևէ շինարարություն կատարել Մաշտոցի 22 հասցում՝ Արամ–Բուզանդ փողոցների մերձակա այգում մինչև պուրակի հետ կապված վեճի վերջնական լուծումը: