Կանանց պանկ-խումբը ներխուժել է Փրկչի տաճար (լուսանկարներ)
Ռուսաստանում սկանդալային Pussy Riot պանկ- խմբի մասնակիցները սադրիչ ակցիա են իրականացրել Փրկչի տաճարում: Վառ զգեստներով, դիմակավորված աղջիկները սկսել են հակակղերական երգ երգել ու պարել հենց խորանի առջև:
«Համերգի» տեսագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է ականատես Ալեքսանդր Կաշինը: Նա «Գազետա.ռու»-ի հետ զրույցում պատմել է, որ աղջիկների ելույթը տևել է 5 րոպե, իսկ երգի բառերից նա միայն հասկացել է «Շան որդի, տեր»:
«Նրանք հինգն էին: Հենց սկսեցին երգել, վրա հասան անվտանգության աշխատակիցներն ու տարան նրանց այստեղից» ,- պատմել է ականատեսը:
Pussy Riot-ի անդամները հայտնի են իրենց սկանդալային ակցիաներով: Հունվարին նրանք համերգ են անցկացրել Կարմիր հրապարակում` երգելով «ՌԴ-ում ապստամբության նկատմամբ վարչապետ Վլադիմիր Պուտինի ունեցած վախի մասին երգ»:











