Ռուսաստանում մանկապիղծ աղանդավորների են դատում

15:26 • 21.02.12

Ռուսաստանի Օրենբուրգի շրջանում այսօր աղմկահարույց դատական գործ է սկսվել տեղի աղանդավորական խմբի անդամների դեմ: Ինչպես հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը, մեղադրյալների աթոռին են հայտնվել այսպես կոչված` Վեսնինի աղանդի կազմակերպիչները` հոգեբույժ Վյաչեսլավ Վեսնինը, ով հիմնել է աղանդը և այն անվանել «Ինքնակատարելագործման դպրոց», և նրա հինգ գործընկերուհիները:

Աղանդը գործել է տասը տարի: Կազմակերպիչները մասնակիցների մեջ քարոզել են ռասիստական ու նեոֆաշիստական գաղափարախոսություն, նաև սեռական հարաբերությունների մեջ ներքաշել անչափահասների: Նրանց արարքներից տուժել է 5-16 տարեկան 14 անչափահաս: