Պատահական չէ, որ հենց այս շրջանում նման բան պատահեց. Գուրգեն Եղիազարյան

15:17 • 21.02.12

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը՝ (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլավորությամբ Արդարադատության նախարարություն և դատախազություն նամակ են ուղարկել, որտեղ պահանջում են պատժել այն մարդկանց, ովքեր կեղծիքի միջոցով նոր ՍԴՀԿ են գրանցել պետռեգիստրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ կուսալցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«Գևորգ Պերկուպերկյանը, որը գործիք է Վահան Շիրխանյանի և Սեդրակ Աճեմյանի ձեռքում, մեր անվան տան կեղծիք է իրականացրել և փորձել գրանցվել պետռեգիստրում: Չնայած դա նրանց հանջողվել է, բայց իհարկե բոլոր տեղերում էլ շատ լավ գիտեն, թե ովքեր են ներկայացնում ՍԴՀԿ-ն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն 1991թ.-ից հետո վերագրանցվել է 2004-ի փետրվարին և ատենապետ է ընտրվել Լոյւդմիլա Սարգսյանը: Նա մինչ օրս ղեկավարում է ՍԴՀԿ-ն: Կուսակցության կնիքը, դրոշը և արխիվային փաստաթղթերը գտնվում են Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ում: Իսկ վերջերս պետռեգիտրում գրանցված նոր ՍԴՀԿ-ն այս տարվա հունվարի 28-ին գումարել է կուսակցության 8-րդ համագումարը, որտեղ ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը:
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը տձև երույթ համարեց այն, որ ՀՀ-ում այսօր գործում է երկու ՍԴՀԿ, երկու ատենապետ:

«Այսօր ՀՀ-ում գործում է մի օրենք, որով յուրաքանչյուրը կարող է ընդամենը պահանջվող երեք թղթերը ներկայացնելով կուսակցություն բացել, այսօր չի պահանջվում կուսակցության անձնագիրը: Դա հատուկ է արված, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները պառակտեն»,-ասաց նա:

Գուրգեն Եղիազարյանը պատահական չի համարում այն համգամանքը, որ հենց այս շրջանում նման բան պատահեց: «Վաղը ընտրությունների ժամանակ իշխանությունը կասեն, որ ՍԴՀԿ-ն չի ստորագրել ՀԱԿ-ի հռչակագիրը»,-ասաց նա:
ՍԴՀԿ անդամները վստահ են, որ այս հարցը խնդիրներ չի ստեղծի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի համասնական ցուցակում տեղ գտնելու համար, սակայն անգամ այդ պարագայում ելք կա:

«Ամենածայրահեղ դեպքում մեր կուսակիցները ցուցակում տեղ կգտնեն որպես անհատներ»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը: