Դոմինիկ Ստրոս-Կանը կալանավորվել է
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին կալանքի տակ են վերցրել ֆրանսիական Լիլ քաղաքում` Եվրոպայում և ԱՄՆ-ում երեկույթների համար «էլիտար մարմնավաճառների» մատակարմամ գործով հարցաքննության համար, գրում է Le Monde-ը:
Ոստիկանները կասկածում են, որ Ստրոս Կանին ծանոթ երկու գործարար` Ֆաբրիս Պասկովսկին և Դավիթ Ռոկեն (Eiffage ընկերության նախկին տնօրեն) ֆինանսավորել են մարմնավաճառների բազմաթիվ ուղևորությունները` Փարիզում, Վաշինգտոնում, Բրյուսելում անպարկեշտ երեկույթներին մասնակցելու համար:
Ոստիկանության աշխատակիցները ցանկանում են պարզել , թե արդյոք Ստոր-Կանը տեղյակ է եղել մարմնավաճառների մասին և որ նրանք ֆինանսավորվել են Eiffage ընկերության միջոցների հաշվին:
Agence France-Presse –ի հաղորդմամբ Լիլ քաղաքում նա ոստիկանություն է ներկայացել հարցաքննության համար, սակայն նրան կալանքի տակ են վերցրել, իսկ հարցաքննությունից հետո նրան նկատմամաբ հնարավոր է մեղադրանք առաջադրվի` կավատության և հանրային սեփականությունը չարաշահելու քողարկման գործով համագործակցելու համար: Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում և 375 հազ, եվրո տուգանք:









