Ժամկետային զինծառայողը մահացել է թոքաբորբից
2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը:
Tert.am –ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց լուրը:
Նարեկ Մարտիրոսյանը զինվորական հոսպիտալ էր ընդունվել 2012 թ. փետրվարի 16-ին ՝«երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ, էքսուդատիվ պլևրիտ» և անբարվար շնչառություն ախտորոշմամբ:
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:









