Մոսկվայի մետրոյի «Չկալովսկայա» կայարանում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել
Մոսկվայի մետրոպոլիտենի «Չկալովսկայա» կայարանի նախասրահում այսօր առավոտյան հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրավապահների, անվտանգության նկատառումներից ելնելով` տարածքը շղթայվել է: Դեպքի վայր են կանչվել սակրավորներ:
«Մարդիկ տարհանվել են: Կայարանի նախասրահը փակ է բոլոր ուղևորների համար: Ներկայում կայարանը չի աշխատում »,- գործակալությանն ասել են իրավապահները:









