Սիրիայում զինադադարի բանակցություններին միացել է նաև «Կարմիր խաչը»

09:56 • 21.02.12

Սիրիայում արդեն մի քանի ամիս շարունակվող կառավարական և ընդիմադիր ուժերի ընդհարումները դադարեցնելու բանակցություններին միացել է նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը, տեղեկացնում է Россия 24 հեռուստաընկերությունը։

«Կարմիր մահիկի» ներկայացուցիչները մտադիր են ժամանակավոր զինադադարի միջոցով մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի առավել տուժած շրջաններին։

Բանակցություններն ընթանում են հակամարտության բոլոր կողմերի հետ։ Դրանց բարեհաջող ելքի դեպքում, «Կարմիր մահիկի» բուժանձնակազմը կուղևորվի Սիրիա։

ՄԱԿ-ի տվյալներով նախորդ տարի սկսված ընդհարումների հետևանքով ավելի քան 6 հազ մարդ է զոհվել։