Ամերիկացիների համար գլխավոր թշնամիներն Իրանն ու Չինաստանն են

13:33 • 21.02.12

ԱՄՆ քաղաքացիներն իրենց երկրի գլխավոր թշնամիներ են համարում Իրանն ու Չինաստանը, գրում է korrespondent-ը:

Gallup ընկերության կողմից իրականացրած հարցման արդյունքում Իրանին ԱՄՆ-ի թշնամի են համարում ամերիկացիների 32 %-ը: Ցուցակում երկրորդ տեղում Չինաստանն է` 23%:

Եթե Իրանի դեպքում սոցիոլոգներն ամերիկացիների կարծիքը բացատրում են միջուկային ծրագրի զարգացման հանդեպ թշնամությամբ, ապա Չինաստանի դեպքում նշում են, որ «ծայրահեղ դեպքում ամերիկացիների մի մասը անհանգստացած է չինական տնտեսության ազդեցությամբ»:

ԱՄՆ-ի թշնամիների թվում են նաև Հյուսիսային Կորեան`10 %, Աֆղանստանը` 7% և Իրաք`5%, Ճապոնիան`1%,Սաուդյան Արաբիան`1%, և Ռուսաստանը` 2%: